14։30 Նիկոլ Փաշինյանը շրջում է գյուղերում։
13:55 Նիկոլ Փաշինյանը Ամուլսարի պահապանների հետ հանդիպումից հետո հրաժարվեց պատասխանել հարցերին։ Այս պահին նա ուղևորվում է Գնդեվազ։
13։00 Ամուլսարի պահապանները Փաշինյանի ելույթի ավարտից հետո առաջարկեցին առանձնազրույց ունենալ։ Այս պահին սրճարանում կայանում է նրանց առանձնազրույցը։
12։52 Հանքի շահագործումը նշանակում է օրական 10-ից 20 պայթեցում, ամեն պայթեցումից բարձրանում է մոտ 25 տոննա փոշի։ Ինչ փորձագիտական եզրակացություն էլ փորձեն անել, հնարավոր չէ, որ այդ փոշին այս քաղաքի վրա չանդրադառնա։ Էլ չեմ ասում հանքաքարի փոխադրումը, գրունտային ճանապարհները, աղմուկը։ Այս քաղաքը ժամանակակից քաղաք է, միջնադարյան քաղաք չէ,1930-ական թվականներին են այս քաղաքը կառուցել ջրի վրա։ Ու Հայաստանում միակ կուրորտն է եղել, որ միութենական նշանակություն է ունեցել։ Միութենական կուրորտ նշանակում է, որ քաղաքի էական շառավղով, կարծեմ՝ 50-ից 60 կմ, որևէ հանքարդյունաբերություն և ծանր մետաղակերտման արդյունաբերություն չպետք է լինի։ Այսինքն՝ որպեսզի այս քաղաքը որպես կուրորտ գոյություն ունենա, իր շրջակա միջավայրը պետք է նպաստավոր լինի։ [ՍԴ աշխատակազմի ղեկավար, Վայոց Ձորի նախկին մարզպետ Էդգար Ղազարյանը՝ Նիկոլ Փշինյանին]
12։20 Շաբաթ օրը սկայպ կոնֆերանս ենք հրավիրելու «Էլարդ» ընկերության փորձագետների հետ և նրանց հարցնելու ենք, թե ինչ են եզրակացության մեջ գրել։Եթե պարզվի, որ գործունեությունը շրջակա միջավայրի համար անվտանգ է, ինչո՞ւ չպետք է թողնենք։ Եթե պարզվի, որ չկան Ջերմուկի օդն ու ջուրը մաքուր պահելու միջազգային ստանդարտների երաշխիքներ, միանշանակ է, որ հանքը չի կարող շահագործվել։ Սխալ որոշում չի լինի։ Նշված խորհրդակցության տեսագրությունն ավելի ուշ հրապարակվելու է, և հասարակությունը հնարավորություն է ունենալու ոչ միջնորդավորված ձևով տեղեկանալ քննարկման մանրամասներին։[Նիկոլ Փաշինյան]
12։07 Երբևէ կառավարությունը առողջարանների տնօրենների կարծիքը հաշվի չի առել։ Մենք նամակ ենք հղել, կառավարությունից եղել է անպատասխան այդ նամակը։ Անցած տարի անձամբ եմ նամակը Փաշինյանին փոխանցել։ Առողջարանների տնօրեններն էին գրել, ովքեր կոչ էին անում հանքարդյունաբերության ոլորտում ներդրումներ անելու փոխարեն ներդրումները ուղղել դեպի տուրիզմի ոլորտ։ [Տուրիզմի կենտրոնի տնօրենը՝ Վլադիմիր Կարապետյանին]
12:04 Օր չկար, որ սար չպայթեցնեին: [«Լիդիան Արմենիա»-ի նախկին աշխատակից, Ջերմուկի բնակիչ]
12:01 Խողովակաշարային ենթակառուցվածքա ստեղծվելու, որ ստորերկրյա ջրերը, որ հոսում են, հանքից եկող ջրերը հոսեն առանց դրանց հետ կոնտակտ ունենալու [Նիկոլ Փաշինյան]
11։56 Ես Ձեզ հորդորում եմ, մի պահ մտովի՛ տեղափոխեք Ձեր ընտանիքը՝ Ձեր ծնողներին, Ձեր երեխեքին, Ջերմուկ ու Վայոց Ձորի մարզ այդ որոշումը կայացնելուց առաջ։ [Ջերմուկի բնակիչը՝ Վլադիմիր Կարապետյանին]
11։42 Մենք շատ ուրախ ենք, որ պարոն Փաշինյանը եկել է, որ ուզում է լսել մեր կարծիքը, բայց այսքան բնակիչ հավաքվել է, ամեն մեկը՝ մի ընտանիքի անդամ, ոչ մեկին չեն լսում, բարձրացել են տներով, որտեղ հանգստացողներ են խոսում։ Ջերմուկի կարծիքը ոչ մեկը չի հարցնում, այ այստեղ է ամբողջ խնդիրը։ [Ջերմուկի բնակիչ]
11։37 Ո՞վ կուզի՝ իր քաղաքի կողքը, իր գյուղի կողքը հանք լինի։ Ովքեր ձգտում են, թող գնա կառավարություն, դիմուն գրեն, շատ խնդրեն, հանք ներդրողները գան, իրենց բնակավայրի կողքը հանք բացեն։ Մենք չենք ուզում։ [Ջերմուկի բնակիչ]
11:27 Եթե նախորդ իշխանությունների արած-չարածը շարունակվում է, մեր իշխանությունը բա ի՞նչ պետք է անի, ես չեմ հասկանում: [Ջերմուկի բնակիչը Ամուլսարի հանքը շահագործելու մասին]
11։24 Հիմա, եթե շատ ուղղակի նայենք էդ սարը էլ առաջվանը չի, որովհետև մինչև հեղափոխությունը 400 միլիոն դոլար են դրել, աշխատանքներ են տարվել, պատկերացրեք ինչքան է փոխվել սարը , եթե էդ մի պուճուր սարի վրա 400 միլիոն դրամ են ծախսել։ Հիմա հարցը դրված է ․․․ ուրիշ տարբերակ չունենք։ Վերջին շրջանի խորհրդակցությունների ժամանակ ես ասել եմ, մենք խնդի՞ր ենք դնում, որ այդ ախտոտված ջուրը 10-ի փոխարեն լինի 2 կամ մեկ․ մասնագետներն ասում են մեր խնդիրն այն է, որ այդ թիվը 0 լինի։ Էս խոտը պետք է տրվի լաբորատոր հետազոտության, եթե պարզվի, որ նրա վրա նստած փոշին ավելին ա, քան նախատեսված է միջազգային ստանդարտներով, ապա 90 օր ժամանակ է տրվում, որ սխալն ուղղվի։ Եթե չի ուղղվում, ապա օրինական ճանապարհով հանքը փակվում է։ [Նիկոլ Փաշինյան]
11։10 Տասը րոպեում 1500 մարդ է հավաքվել․ բոլորը դրսում են։ Հիմա ում դուռը ծեծեք՝ տանը չէ։[Ջերմուկի բնակիչը վարչապետին]
11։05 Ջերմուկում բնակիչները երթ են իրականացնում։ Նրանք վանկարկում են ՝ Ամուլսարն առանց հանքի, Ամուլսարը միայն սար, Ավինյան հեռացիր։ Դիտել
10։50 Նիկոլ Փաշինյանը ժամանեց Ջերմուկ. բնակիչների հետ հանդիպումը՝ ուղիղ