Լատվիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ համաձայնության գալու առթիվ |armenpress.am|

armenpress.am: Լատվիայի արտաքին գործերի նախարար Բայբա Բրաժեն շնորհավորել է Հայաստանին և Ադրբեջանին՝ խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ համաձայնության գալու կապակցությամբ։

Այս մասին Լատվիայի ԱԳ նախարարը գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում։

«Շնորհավորում ենք մեր լավ բարեկամներ Ադրբեջանին և Հայաստանին՝ խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ համաձայնության գալու կապակցությամբ, որը կարևոր քայլ է տարածաշրջանում տևական խաղաղության և կայունության ուղղությամբ»,- նշել է Բայբա Բրաժեն։

Հիշեցնենք, որ մարտի 13-ին նախ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը, իսկ ավելի ուշ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարեցին, որ խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման։ 

ԱԳՆ-ից նշեցին՝ ՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանի հետ սկսել խորհրդակցություններ Համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ։

Հիշեցնենք, որ խաղաղության պայմանագրի շրջանականերում կողմերը չէին համաձայնեցրել երկու կետ. միմյանց նկատմամբ միջազգային հայցերը հետ կանչելու և սահմանին երրորդ երկրների ներկայացուցիչներ չտեղակայելու կետերը։

Բացի այդ, Ադրբեջանը պահանջում է փոխել Հայաստանի Մայր օրենքը՝ խնդրահարույց համարելով նախաբանում հղումը Անկախության հռչակագրին, որում Արցախի ու Հայաստանի միավորման մասին հիշատակում կա։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով