Human Rights Watch-ը կոչ է անում Ադրբեջանին համաներում կիրառել Բաքվում կալանավորված հայերի նկատմամբ |amerikayidzayn.com|

amerikayidzayn.com:Human Rights Watch-ը «Ամերիկայի ձայնի» հարցմանը ի պատասխան կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին «լայն համաներում կիրառել» Բաքվում կալանքի տակ գտնվող Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ, որոնք մասնակցել կամ աջակցել են 1990-ականների կամ 2020-ականների ռազմական գործողություններին։

Կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գծով փոխտնօրեն Ռեյչել Դենբերը նշել է.

«Միջազգային մարդասիրական իրավունքին համապատասխան՝ մենք Ադրբեջանին կոչ ենք արել լայն համաներում կիրառել Ղարաբաղի հայերի նկատմամբ, ովքեր կալանավորվել են բացառապես ռազմական գործողություններին մասնակցելու կամ աջակցելու համար։ Ադրբեջանն ունի իր քրեական արդարադատության համակարգը քաղաքական հակառակորդների դեմ օգտագործելու պատմություն, ինչը մտահոգություն է առաջացնում, որ Վարդանյանը չի ունենա արդար դատավարության հնարավորություն»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով