factor.am։ Այս ամբողջ պատմության մեջ խնդիրն այն է, որ Ամուլսարի հարցը մի քիչ ռացիոնալության դաշտից թեքվել է դեպի էմոցիաների դաշտ, իսկ այս հարցը պետք է քննարկել ռացիոնալության դաշտում: Ջերմուկում բնակիչների հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Կրկնում եմ, եթե Ջերմուկի օդին, ջրին, խոտին Ամուլսարի հանքի շահագործումը վնասում է, ուրեմն քննարկելու բան չունենք, իսկ եթե չի վնասում հարց, ինչո՞ւ չեք թողնում, որ աշխատի: Եթե պարզվի, որ Ամուլսարի հանքի շահագործումը վնասում է Ջերմուկի օդը, ջուրը և բուսականությունը, Կառավարությունը 90 օր ժամանակ կտա՝ թերացումները շտկելու համար, եթե չշտկվեն, հանքը կփակվի»,- ընդգծեց վարչապետը:
Նա նշեց, որ վաղն Ամուլսարի փորձաքննությունն իրականացրած «Էլարդ» ընկերության հետ տեսակապով քննարկում է ունենալու, տալու է այդ ընկերության փորձագետներին իրեն ուղղված բոլոր հարցադրումները՝ ստանալով փորձագետներից դրանց պատասխանները:
Շարունակությունը՝ factor.am-ում