ՌԴ ՊՆ-ն պաշտոնապես հայտարարել է Կուրսկի Սուջա քաղաքը վերահսկողության տակ վերցնելու մասին |factor.am|

factor.am: «Հյուսիս» զորախմբի ստորաբաժանումները Ռուսաստանի վերահսկողության տակ են վերադարձրել Կուրսկի մարզի Սուջա քաղաքը։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն, փոխանցում է Meduza-ն։

«Հարձակողական գործողությունների ընթացքում «Հյուսիս» զորախմբի ստորաբաժանումներն ազատագրել են Մելովոյ, Պոդոլ և Սուջա բնակավայրերը»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Նախօրեին էլ ռուսական լրատվամիջոցները հայտնել էին, որ ՌԴ զորքերը մտել են Կուրսկի շրջանի Սուջա քաղաքի կենտրոն։

Միաժամանակ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ուկրաինայի զինված ուժերի ներխուժումից հետո առաջին անգամ երեկ այցելել էր Կուրսկի մարզ, հանդիպել զինվորականների հետ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով