Դեսպան Բալայանը Բելգիայի խորհրդարանի նախագահին ներկայացրեց տարածաշրջանային վերջին զարգացումները

Մարտի 12-ին դեսպան Բալայանը հանդիպում ունեցավ Բելգիայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Պետեր դը Ռուվերի հետ։ Այս մասին հայտնել են Բելգիայում ՀՀ դեսպանությունից:

Հանդիպմանը քննարկվեցին Հայաստանի և Բելգիայի համագործակցության լայն օրակարգին առնչվող մի շարք հարցեր։ Երկուստեք շեշտվեց մի շարք ոլորտներում համագործակցության խորացմանն ուղղված համատեղ ջանքերի արդյունքում արձանագրված արդյունքները։

Զրուցակիցները ընդգծեցին Բելգիայի կառավարության կազմավորման համաձայնագրում Հայաստանին աջակցության ներառումը՝ որպես առանձնահատուկ բարեկամության դրսևորում։

Դեսպան Բալայանը Բելգիայի խորհրդարանի նախագահին ներկայացրեց տարածաշրջանային վերջին զարգացումները և այդ ուղղությամբ Հայաստանի ջանքերը՝ կայուն և հարատև խաղաղության հաստատման նպատակով։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով