ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության և ԱՄՆ ԿՀՎ տնօրենները հեռախոսազրույց են ունեցել |tert.am|

tert.am: ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը և ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ջոն Ռեթքլիֆը հեռախոսազրույց են ունեցել և պայմանավորվել կանոնավոր կապեր պահպանել, հայտնում է interfax.ru-ն:

«2025 թվականի մարտի 11-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Նարիշկինի և ԱՄՆ ԿՀՎ ղեկավար Ռեթքլիֆի միջև։ Զրույցի ընթացքում քննարկվել են ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում երկու հետախուզական ծառայությունների փոխգործակցության և ճգնաժամի կարգավորման հարցեր։

Զրույցի ընթացքում համաձայնություն է ձեռք բերվել կանոնավոր կապեր պահպանել Արտաքին հետախուզության ծառայության և ԿՀՎ-ի տնօրենների միջև՝ օգնելու ապահովել միջազգային կայունությունն ու անվտանգությունը, ինչպես նաև նվազեցնելու առճակատումը Մոսկվայի և Վաշինգտոնի հարաբերություններում», – ասվում է հաղորդագրության մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով