Ադրբեջանը մեր հուսալի ռազմավարական գործընկերն ու դաշնակիցն է. Տոկաև

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովին Աստանայում ընդունել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը: 

Վերջինս նշել է, որ Բաքվի հետ հարաբերությունները Աստանայի համար  կարևոր նշանակություն ունեն։ Տոկաևի խոսքով՝ Ղազախստանն Ադրբեջանը դիտարկում է որպես հուսալի ռազմավարական գործընկեր և դաշնակից:

Բայրամովն էլ ընդգծել է երկկողմ հարաբերությունների դինամիկ զարգացումը: Նա շնորհակալություն է հայտնել ղազախական կողմին Ակտաուում Ադրբեջանական ավիաուղիների ինքնաթիռի կործանման հետ կապված օպերատիվ աջակցության համար: 

Հանդիպման ընթացքում քննարկվել են խոշոր ռազմավարական նախագծերի իրականացման հարցեր: Քննարկվել են նաև առևտրի, ներդրումների, թվայնացման, տարանցման և տրանսպորտի ոլորտներում հետագա փոխգործակցության հեռանկարները:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով