Վրաստանի վարչապետն ու Ադրբեջանի Մեջլիսի նախագահը կարևորել են Հարավային Կովկասում խաղաղությունն և կայունությունը |factor.am|

factor.am: Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Թբիլիսիում ընդունել է Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ, հայտնում է վրացական «Առաջին ալիքը»։

Կողմերը քննարկել են Վրաստանի և Ադրբեջանի միջև ռազմավարական գործընկերությունը, համատեղ տարածաշրջանային նախագծերը, ինչպես նաև տնտեսական համագործակցության հարցեր։

Ընդգծվել է Վրաստանի և Ադրբեջանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստի արդյունավետությունը, որը տեղի է ունեցել այս տարվա հունվարին Բաքվում։

Կողմերը քննարկել են նաև Միջին միջանցքի արդյունավետ գործունեությանը նպաստելու հարցեր։

Ընդգծվել է Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության և կայունության կարևորությունը։ Կոբախիձեն նշել է, որ Վրաստանը պատրաստ է շարունակել նպաստել տարածաշրջանում խաղաղության և բարգավաճման ապահովմանը։

Ավելի վաղ էլ Գաֆարովային ընդունել էր Վրաստանի նախագահ Միխայիլ Ղավելաշվիլին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով