Պետքարտուղարությունը հաստատել է, որ Զելենսկին չի լինելու Սաուդյան Արաբիայի հանդիպմանը |news.am|

news.am: Վլադիմիր Զելենսկին չի մասնակցի ամերիկյան եւուկրաինական պատվիրակություններիհանդիպմանը, որը կկայանա մարտի 11-ին Ջիդայում(Սաուդյան Արաբիա)։ Այս մասին երկուշաբթի նշվել է պետդեպարտամենտի հրապարակած ամենօրյաժամանակացույցում։

 

«Տեղի ժամանակով ժամը 12:00։ Պետքարտուղար[Մարկո] Ռուբիոն եւ ազգային անվտանգության գծով օգնական Մայք Ուոլթլցը Սաուդյան ԱրաբիայիՋիդդա քաղաքում հանդիպում են Ուկրաինայիարտգործնախարար Անդրեյ Սիբիգայի, Ուկրաինայինախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակիեւ Ուկրաինայի պաշտպանության նախարարՌուստեմ Ումերովի հետ», – նշվել է փաստաթղթում։

Երկուշաբթի Զելենսկին ժամանել է ՍաուդյանԱրաբիա՝ թագաժառանգ արքայազն Մուհամեդ բենՍալման Ալ Սաուդի հետ բանակցությունների համար։Ուկրաինական պատվիրակությունը կհանդիպիամերիկյանի հետ՝ քննարկելու ուկրաինականհակամարտության կարգավորման հեռանկարները։

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆի խոսքով՝ երեքշաբթի Ջիդայում նախատեսված հանդիպումը հնարավորություն կտա հասնել առաջընթացի կարգավորման հարցում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով