«Կշարունակենք ամեն տեսակի աջակցություն ցուցաբերել մեր հարևան Սիրիային». Էրդողան |azatutyun.am|

azatutyun.am: Թուրքիայի նախագահը խոստացել է շարունակել աջակցությունը Սիրիայի նոր իշխանություններին՝ միաժամանակ դատապարտելով երկրի հյուսիս-արևմուտքում վերջին օրերին սկսված բռնությունները։

«Մենք կշարունակենք ամեն տեսակի աջակցություն ցուցաբերել մեր հարևան Սիրիային՝ վերականգնելու և պահպանելու իր տարածքային ամբողջականությունը և խաղաղության հասնելու իր բոլոր էթնիկ և աղանդավոր փոքրամասնությունների հետ», – ասել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Էրդողանը ողջունել է Սիրիայի առաջնորդի՝ բռնությունների պատասխանատուներին պատժելու խոստումը, հավելելով՝ Անկարան «ձեռնարկում է անհրաժեշտ բոլոր քայլերը՝ թույլ չտալու, որ անցանկալի իրադարձություններն ազդեն Թուրքիայի վրա»։

Անկարան Սիրիայում իշխանության եկած Ալ Շաարայի ամենամեծ աջակիցն է, և մի քանի հազար զինվոր է տեղակայել այդ երկրի հյուսիսում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով