ԱՄՆ չեղարկում է USAID-ի ծրագրերի 83 տոկոսը․ Ռուբիո |azatutyun.am|

azatutyun.am: Միացյալ Նահանգները պաշտոնապես չեղարկում է USAID-ի՝ ԱՄՆ զարգացման գործակալության ծրագրերի 83 տոկոսը, X-ում գրել է պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

Որոշումը կայացվել է 6-շաբաթյա դիտարկումների արդյունքում։

«5200 արդեն լուծարված պայմանագրերի վրա տասնյակ միլիարդավոր դոլարներ են ծախսվել ոչ ի շահ ԱՄՆ-ի, երբեմն նույնիսկ ի վնաս ԱՄՆ շահերին», – գրել է Ռուբիոն՝ նշելով․ – «Կոնգրեսի հետ խորհրդատվություններից հետո, Պետքարտուղարությունը մտադիր է ուժի մեջ մնացած շուրջ 1000 ծրագրերն ավելի արդյունավետ կառավարել»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով