Մանե Թանդիլյանը հիվանդանոցից կրկին վերադարձել է Ազատության հրապարակ` շարունակելու հացադուլը |news.am|

news.am: «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը հիվանդանոցից վերադարձել է Ազատության հրապարակ` շարունակելու հացադուլը։ Այս մասին ասել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մերոպ Առաքելյանը։

«Առողջական վիճակը լավ չէ, թույլ է զգում իրեն, բայց բժիշկների հորդորները չլսեց ու կրկին վերադարձավ հրապարակ՝ շարունակելու հացադուլը», – ասել է նա։ 

Ավելի վաղ հայտնել էինք, որ արդեն 9 օր շարունակ հացադուլ անող Մանե Թանդիլյանի առողջական վիճակը երեկ երեկոյան վատթարացել էր, նա տեղափոխվել էր հիվանդանոց։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով