12 վիրավոր Կանադայում տեղի ունեցած հրաձգության հետևանքով |azatutyun.am|

azatutyun.am: Առնվազն 12 մարդ է վիրավորվել Կանադայի խոշորագույն քաղաքում՝ Տորոնտոյում տեղի ունեցած հրաձգության հետևանքով։ Միջադեպը տեղի է ունեցել ուրբաթ երեկոյան քաղաքի փաբերից մեկում։

Կանադական ոստիկանության տեղեկություններով՝ վիրավորներից առնվազն վեցը հրազենային վիրավորումներ ունեն, նրանց կյանքին, սակայն, վտանգ չի սպառնում։

Նախնական տեղեկությունների համաձայն՝ հարձակման հեղինակները երեքն են եղել, նրանց հաջողվել է անարգել լքել հանցագործության վայրը։ Հարձակման դրդապատճառների մասին այս պահին որևէ բան հայտնի չէ։

Լուսանկարում՝ Կանադայի Տարանտո քաղաքն է։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով