«Մեր շենքերին վտանգ է սպառնում». Վրացական 6, 4 և Նաիրի Զարյան 15, 15 Ա շենքերի բնակիչները փակել են Նաիրի Զարյան փողոցը |news.am|

news.am: Երեւանի Վրացական 6, 4 և Նաիրի Զարյան 15, 15 Ա բազմաբնակարան շենքերի բնակիչները փակել են Նաիրի Զարյան փողոցը: Նրանք պահանջում են, որ քաղաքապետարանը չեղարկի որոշումը, որով իրենց 50–60 տարվա հնությամբ շենքերի արանքում 12– հարկանի նոր շենք է կառուցվում:

Ակցիային մասնակցում էր նաեւ Զարուհի Փոստանջյանը, որը  բարձրախոսով դիմելով վարորդներին, նշեց. «Հարգելի քաղաքացիներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ մեր բողոքին, մեր շենքերին վտանգ է սպառնում: Դուք հիմնավորում ենք, որ ձեր երեխաների հետեւից եք գնում, բայց երկու օր առաջ այստեղ երեխայի են վրաերթի ենթարկել: Խնդրում ենք մի փոքր դիմանալ»:

Որոշակի լարվածություն առաջացավ վարորդների ու ակցիայի մասնակիցների միջեւ: Ակցիայի մասնակից երիտասարդներից մեկը ոտքով հարվածեց ղեկին նստած վարորդներից մեկին, ով ցանկանում էր շրջանցել փողոցը փակածներին:

Հիշեցնենք, որ 2 օր առաջ առավոտյան վրաերթ էր տեղի ունեցել Նաիրի Զարյան–Հրաչյա Քոչար խաչմերուկում. անչափահաս աղջիկը տեղափոխվել էր հիվանդանոց։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով