Թուրքիան ու Ադրբեջանը միայն մեկ բան են ուզում՝ խաղաղություն․ Էրդողան |tert.am|

tert.am: Թուրքիան և Ադրբեջանը հանդես են գալիս տարածաշրջանում կայունության, համագործակցության և բարգավաճման օգտին։ Մեր երկրները միայն մեկ բան են ուզում՝ խաղաղություն։ Նման հայտարարություն է արել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը՝ ելույթ ունենալով Իգդիր-Նախիջևան գազատարի բացման արարողության ժամանակ։

Նրա խոսքով՝ Անկարան և Բաքուն մինչ օրս մեծ թվով քայլեր են ձեռնարկել խաղաղության և տարածաշրջանային զարգացման ուղղությամբ:

«Մենք գործնականում ցույց տվեցինք մեր անկեղծությունը և լի ենք վճռականությամբ հետագայում ևս իրականացնել խաղաղությանն ու բարգավաճմանն ուղղված համատեղ նախագծեր»,- հայտարարել է նա։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով