Արաբական լիգայի գագաթնաժողովի մասնակիցները պահանջել են իսրայելական ուժերի ամբողջական դուրսբերումը Լիբանանից |shantnews.am|

shantnews.am: Արաբ առաջնորդները դատապարտել են Իսրայելի կողմից հրադադարի համաձայնագրի խախտումները հարավային Լիբանանում և հրեական պետությունից պահանջել կատարել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1701 բանաձևը: Այս մասին ասվում է Արաբական լիգայի արտակարգ գագաթնաժողովից հետո հրապարակված ամփոփիչ հռչակագրում, որը երեքշաբթի անցկացվել է Եգիպտոսի նոր վարչական մայրաքաղաքում։

«Գագաթնաժողովի մասնակիցներն ընդգծում են Լիբանանում հրադադարի համաձայնագրի բոլոր կետերի կատարման անհրաժեշտությունը և Իսրայելից պահանջում են դուրս բերել իր զորքերը միջազգայնորեն ճանաչված սահմաններ, ինչպես նաև ազատ արձակել բոլոր նրանց, ովքեր գերի են ընկել վերջին պատերազմի ժամանակ»,-ասվում է փաստաթղթում։

Այն աջակցություն է հայտնում Լիբանանի ինքնիշխանությանը, կայունությանը և անվտանգությանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով