Ամուլսարի աշխատելն ու չաշխատելը կունենա տնտեսական ազդեցություն. Ջանջուղազյան |shantnews.am|

shantnews.am։ ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հարցին՝ ի՞նչ ազդեցություն կունենա Ամուլսարի չաշխատելը պետական բյուջեի եկամուտների վրա:

Ջանջուղազյանը նշեց՝ այս դեպքում չի կարելի ասել, որ դա «հարված» կլինի բյուջեի համար, սակայն կունենա որոշակի ազդեցություն:

«Պետական բյուջեի եկամուտների կանխատեսում չի կատարվում առանձին վերցրած՝ ըստ կազմակերպությունների, կատարվում է՝ հիմք ընդունելով վիճակարգրությունը և մակրոցուցանիշները, հետևաբար, առանձին կազմակերպության ազդեցության մասին դատողությունը տեղին չէ, ինչ չափով որ ազդեցություն կունենա աշխատելու դեպքում, նույն չափով էլ՝ չաշխատելու դեպքում»,- ասաց նա:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով