Ամուլսարի հարցը թեկուզ որոշակի օրենքի տեսք տված բռնությամբ լուծելը կփլուզի հեղափոխության կոնցեպտը |lragir.am|

Մեր զրուցակիցն է «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Միքայել Նահապետյանը

Պարոն Նահապետյան, Նիկոլ Փաշինյանը Ամուլսարի վերաբերյալ «Էլարդի» եզրակացությունը ուղարկել է Շրջակա միջավայրի նախարարություն՝ հանձնարարելով պարզել արդյոք եզրակացության մեջ կա՞ն տվյալներ, որոնք հանքի շահագործման համար Շրջակա միջավայրի ազդեցության նոր գնահատում իրականացնելու անհրաժեշտություն են առաջացնում։ Սա կարո՞ղ ենք համարել պայքարի արդյունք, թե ոչ, արդյոք կառավարությունը հանրային ճնշմանը տեղի տվեց։

Ես կդժվարանամ սա գնահատել որպես արդյունք, որովհետև արդյունքը պետք է լինի առարկայական։ Արդյունքն այն կլինի, երբ արձանագրվի այս կամ այն դիրքորոշումը, արձանագրվի, թե մեր կառավարությունն ինչ քաղաքական գիծ է վերցնում։ Այս իմաստով, դա պրոցեդուրային մի կետ է ընդամենը, որը մենք անցնում ենք։

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ իր կարծիքով 99 տոկոսով դրա կարիքը չկա, հիմա այն մի տոկոսն է ուզում հստակեցնել։ Ես պնդում եմ, որ կա նման անհրաժեշտություն՝ իրավաբանների, մասնագետների հետ ուսումնասիրելով մեր խորհրդատուներն ասում են, որ կա նոր ՇՄԱԳ անցկացնելու անհրաժեշտություն։ Պատճառն այն է, որ 300 էջի վրա «Էլարդ» ընկերությունը մատնանշել է հազարավոր նոր էկոլոգիական հանգամանքներ։

Էկոլոգիական նոր հանգամանք է այն, որ տեկտոնիկան այնքան էլ պարզ չի, ինչքան «Լիդիանը» ներկայացրել է։ Բազմաթիվ նոր հանգամանքներ կան, իսկ ՇՄԱԳ փորձաքննությունների մասին օրենքը հաստատում է, որ նման պայմաններում, երբ ծագում են նոր էկոլոգիական հանգամանքներ, պետք է վերափորձաքննություն լինի։

Նաև օրենքի մի քանի այլ կետեր կան, որոնց վրա հենվելով կարելի է պնդել, որ նոր փորձաքննությունը պարտադիր է։ Ես հույս ունեմ, որ Շրջակա միջավայրի նախարարությունը հանդես կգա հանրության շահերի դիրքերից, որովհետև նրանք կառավարությունում են այն պատճառով, որ հանրություն այդպես ցանկացել է։ Ես հույս ունեմ, որ նրանք կարդարացնեն մարդկանց ակնկալիքները։

Շարունակությունը՝ lragir.am-ում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով