tert.am։ Մինչև սեպտեմբերի 4-ը Շրջակա միջավայրի նախարարությունը որոշում կկայացնի, թե արդյոք Ամուլսարի շահագործման դեպքում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման նոր փորձաքննություն իրականացնելու անհրաժեշտություն կա՞, թե՞ ոչ: Այս մասին ասաց Շրջակա միջավայրի նախարարության մամուլի խոսնակ Արմեն Վարդանյանը։
«Օրենքով սահմանված կարգով հանձնարարականը կշրջանառվի նախարարության մասնագիտական ստորաբաժանումների մեջ, արդյունքները կամփոփվեն և եզրակացությունը կներկայացվի վարչապետի աշխատակազմ»,- ասաց Արմեն Վարդանյանը: