Եթե շարունակական ուսումնասիրությունների արդյունքում երևան կգան նոր հանգամանքներ, ըստ էության, հանքը դեռ չի շահագործվի․ Յուրա Իվանյան

Լրագողներից մեկը Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանի ասուլիսի ընթացքում նրան հարց ուղղեց, թե բացի նրանից, որ ELARD-ի փորձագիտական խմբում ներառված են միջազգային մասնագետներ, արդյո՞ք ELARD-ը միջազգային կազմակերպություն է։

«Քննչական կոմիտեն ELARD-ի հետ կապված հրապարակումներում միշտ նշել է հետևյալը եզրույթը՝ միջազգային հավատարմագրված ընկերություն, այսինքն՝ ընկերությունը միջազգային է, և հավատարմագրվում է միջազգային որոշակի պահանջներին համապատասխան, և ELARD-ը այդ պահանջներին համապատասխանում է»,- պատասխանեց պարոն Իվանյանը։

Մեկ այլ հարցին, թե արդյո՞ք չեն կարող հետագայում ի հայտ գալ այնպիսի փաստեր, որ հանքը չշահագործվի, Յուրա Իվանյանը պատասխանեց․

«Շրջակա միջավայրի ազդեցության գնահատման հաշվետվությունում հետազոտությունների հիման վրա կատարված կանխատեսումներ են, սակայն ուսումնասիորւթյունները, նաև մոնիթորինգը պետք է կրեն շարունակական բնույթ։ Եվ եթե այդ շարունակական ուսումնասիրությունների արդյունքում երևան կգան նոր հանգամանքներ, ըստ էության հանքը դեռ չի շահագործվի։ Մենք այս պահին միանշանակ արձանագրում ենք հետևյալը, որ մեղմման միջոցները ողջամիտ են և համապատասխան և եթե լրացուցիչ միջացառումների հետ կիրառվեն, ապա բնապահպանական ռիսկերը կլինեն կառավարելի»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով