«Էլարդ» ընկերության ընտրության մոտեցումը եղել է շատ խիստ. Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար |aysor.am|

aysor.am։ «Էլարդ» ընկերության ընտրության մոտեցումը եղել է շատ խիստ։ Հաշվի առնելով հարցի աննախադեպ կարևորությունը՝ մրցութային հանձնաժողովը որոշել է նախապատվությունը տալ այն կազմակերպությանը, որը շահերի բախում չէր ունենա և Հայաստանում մինչ այս որևէ գործունեություն իրականացրած չէր լինի, այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանը։

«Համացանցում քննադատություններ են հնչում, որ «Էլարդ» ընկերությունը միջազգային կառույց չէ, և Ամուլսարի փորձաքննությունն էլ միջազգային չէ։ Սակայն փորձագետները ոչ միայն «Էլարդի», այլև «ԹիԱրՍի» ընկերության փորձագետներն են։ Վարույթ իրականացնող մարմինը ձեռնամուխ է եղել փորձագետներին տրամադրել անհրաժեշտ բոլոր տվյալները՝ և դեմ, և կողմ բոլոր ուսումնասիրությունները։

Պետական մարմիններից և գիտական կառույցներից պահանջվել և ստացվել են տարաբնույթ հետազոտություններ, որոնք օպերատիվ կերպով թարգմանվել են անգլերենով և տրամադրվել փորձագետներին։ Նրանց է տրամադրվել նաև շուրջ 30 իրավական ակտ՝ կառավարության որոշումներ, հրամաններ, հրահանգներ», – մանրամասնեց ՔԿ պաշտոնյան։

Նա միաժամանակ նկատեց, որ փորձաքննության ընթացքում գնահատվել են ոչ միայն ջրային ռեսուրսները, այլև մնացած բոլոր բաղադրիչները՝ օդի որակ, երկրաբանություն, կենսաբազմազանություն։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով