Ալեքսիս Օհանյանը ԱՄՆ-ում TikTok-ը գնելու հայտ ներկայացրած թիմում է |hy.armradio.am|

hy.armradio.am: Ամերիկացի գործարար եւ բարեգործ, Project Liberty ոչ առեւտրային կազմակերպության հիմնադիր Ֆրենկ Մըքորթը հայտնել է, որ Reddit սոցցանցի համահիմնադիր եւ վենչուրային կապիտալիս Ալեքսիս Օհանյանը որպես ռազմավարական խորհրդական միացել է ԱՄՆ-ում TikTok-ը ձեռք բերելու հայտ ներկայացրած թիմին, հայտնում է Reuters-ը։

Օհանյանը Վիրջինիայի համալսարանում իր սենեկակցի հետ հիմնել է Reddit- ը։ Այն վաճառել է 2006-ին, ապա 2014 թվականին վերադարձել է ցանց որպես գործադիր նախագահ՝ այն վերակազմավորելու համար։

Հայկական արմատներով գործարարը նաեւ մի շարք տեխնոլոգիական ընկերությունների՝ այդ թվում Instacart, Patreon и OpenSea-ի ներդրողներից է։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով