Մանե Թանդիլյանը ողջունել է ՄԱԿ Մարդու իրավունքների Բարձր հանձնակատարի ելույթը

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանն արձագանքել է ՄԱԿ Մարդու իրավունքների Բարձր հանձնակատարի ելույթին, որով նա պահանջել է Ադրբեջանում կամայականորեն պահվող հայազգի անձանց անհապաղ ազատ արձակումը։

«Ողջունում եմ ՄԱԿ Մարդու իրավունքների Բարձր հանձնակատար ելույթը, որով նա պահանջել է Ադրբեջանում կամայականորեն պահվող հայազգի անձանց անհապաղ ազատ արձակումը: Միջազգային հանրությունը պետք է մեծացնի իր ճնշումները Ադրբեջանի նկատմամբ՝ հասկանալով, որ պետք է դադարի լռությամբ աջակցել Բաքվի վայրագություններին։ Հայ ժողովուրդը պատասխանատու է մեր հայրենակիցների համար»,- գրել է Թանդիլյանը։

Հիշեցնենք՝ օրեր առաջ Մանե Թանդիլյանն Ազատության հրապարակում հացադուլ է սկսել` խնդրելով Ռուբեն Վարդանյանին հրաժարվել հացադուլից։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով