Հայաստանի մի շարք շրջաններում ձյուն է տեղում

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։

Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար:

Սպիտակի ոլորանները փակ է բեռնատարների համար:

Սպիտակի ոլորաններում, Աբովյան, Չարենցավան քաղաքներում, Ամասիայի և Աշոցքի տարածաշրջաններում տեղում է ձյուն։

Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին և Շինուհայր-Հարժիս ճանապարհահատվածում բուք է։

Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով