Կառավարությունը բարդացրել է մեր կյանքը, որ անընդհատ տուգանի՝ բյուջե լցնի. ՓՄՁ ոլորտի ներկայացուցիչները բողոքում են |aravot.am|

aravot.am: «Իրենք գիտեին, որ այսօր ցույց ենք անելու, սկսեցին մի 15 րոպեանոց ինչ-որ բան կազմակերպել ու կայքերով գցել․․․ ոչ մի անցումային բան չեն արել, ոչ մի քննարկում էլ չկա։ Մենք պահանջում ենք օրենքի ազատականացում, անգամ նախկին օրենքը պետք է վերանայվի»,- այսօր կառավարության շենքի մոտ ցույցի ժամանակ ՀՀ կառավարության որոշման մասին հայտարարեցին տնտեսվարողները։

Այսօր՝ գործարարի օրը, փոքր և միջին ձեռնարկատերերը գործադուլ են հայտարարել եւ կառավարության շենքի մոտ ցույց են անում՝ պահանջելով հարկային բեռի վերանայում, որը բավական բարձրացել է՝ շրջանառության հարկի մասին կառավարության վերջին որոշման արդյունքում։ Փետրվարի 27-ին կայացած նիստում կառավարությունը հայտարարեց «ժամանակավոր հետքայլի» մասին․ 2025-ի առաջին կեսին 5 տոկոսից ավելի վճարվելիք հարկը կվերադարձնեն բիզնեսին:

«Շրջանառության հարկ վճարողները կկարողանան ցածր հարկային բեռի միջավայրում իրացնել նախկինում առանց փաստաթղթերի ձեռք բերված ապրանքները, և շրջանառության հարկ վճարողները 2025 թվականի հունվարի 1-ի դրությամբ առկա փաստաթղթերով հիմնավորված ապրանքային մնացորդի մասով հարկից լրացուցիչ նվազեցում կատարելու հնարավորություն ստանան»,-կառավարության նիստի ժամանակ ասաց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:

«Այս պայքարը գույքագրման դեմ է, բայց նախարարն ասում է՝ արտոնությունից կօգտվեն նրանք, ովքեր 2025 թվականի հունվարի 1-ի դրությամբ գույքագրած ՊԵԿ-ին ցանկ են հանձնել։ Եթե դու շրջանառության հարկով աշխատելու համար ամեն տարի մինչեւ փետրվարի 20-ը դիմում ես տալիս, մի տարի մոռանում ես, ավտոմատ ընկնում ես ԱԱՀ-ի տակ։ Իմաստը՞։ Եթե մարդը ուզում է փոխել, դիմում կտա կփոխի հարկատեսակը։ Դիմումը տալու հաջորդ օրվա դրությամբ եթե ունես պարտք, այդ արտոնությունից չես օգտվում։ Գույքագրում, վճարում․․․ այսինքն` մենք եթե 5 տոկոսը չենք կարողանում վճարել, 10 տոկոսի տակ մեզ ո՞նց եք գցում։ Անունն է մնացել շրջանառության հարկ, սա բացել է մի միջանցք՝ դեպի ԱԱՀ։ Ես տնտեսվարող եմ, ոնց անեմ, մի տաս հոգի պահեմ, որ անընդհատ ապրանք հաշվե՞նք։ Օրենքի վերնագիրն ի՞նչ է ասում՝ շրջանառությունից հարկ, ինչի՞ պիտի․․․ բարդացնում են․․․Կառավարությունը բարդացրել է մեր կյանքը, որ անընդհատ տուգանի՝ բյուջե լցնի։ Հասկացել են, որ բունտ է լինելու, դիտմամբ իրազեկում էլ չեն անում, որ բունտ չլինի։ Սա առնվազն կրկնակի թանկացնում է եւ մեր կյանքը եւ ձեր»,- հայտարարում են ցուցարարները։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով