Հայտնի է՝ երբ կավարտվի Ծիծեռնակաբերդի խճուղու փլուզված հատվածի վերականգնումը |civilnet.am|

civilnet.am: Ծիծեռնակաբերդի խճուղու փլուզված հատվածի վերականգնման աշխատանքները կավարտվեն այս տարվա մայիսին։ Այդ մասին հայտնի դարձավ Երևանի քաղաքապետարանի մարտի 3-ի նիստին։

Ծիծեռնակաբերդի խճուղու մի հատվածը փլուզվեց 2022-ի մայիսի 20-ին։ Քաղաքապետարանը խոստացավ, որ արագ կվերականգնի փլուզված մասը։ Նախնական վարկածն այն էր, որ փլուզմանը կարող էր նպաստած լինել այդ հատվածով անցնող անձրևատարի տեխնիկական անսարքությունը:

2022-ի մայիսի 27-ին քաղաքային իշխանությունը պնդեց, որ «Ծիծեռնակաբերդի խճուղում արագորեն վերակառուցվում է փլուզված հատվածը: Գործընթացը պարտավորվել է կատարել ճամփեզրին շինարարություն իրականացնող «Սահակյանշին» ընկերությունը»։

Նույն տարվա հունիսին քաղաղաքապետարանը հայտնեց, թե «Lենինգրադյան փողոցից Ծիծեռնակաբերդի խճուղի տանող ճանապարհի փլուզված հատվածի վերակառուցումը մտել է վերջնական փուլ»։

Հուլիսի 11-ին քաղաքային իշխանությունը FIP-ին վստահեցրեց, որ ճանապարհն ամբողջությամբ կվերականգնվի երկու ամսվա ընթացքում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով