ՀՀ ԱԳՆ-ի անունից կեղծ տեղեկատվություն է տարածվում

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ նշելով, որ ՀՀ ԱԳ նախարարության հանրային դիվանագիտության վարչության անունից սոցիալական ցանցերում տարբեր օգտատերեր ներկայանում են որպես նախարարության աշխատակից և կեղծ տեղեկություն տարածում, թե իբր նախարարությունը տեղեկատվական հարթակ է ստեղծում։
 
«Հայտնում ենք, որ Արտաքին գործերի նախարարությունը որևէ տեղեկատվական հարթակ չի ստեղծել և չի նախատեսում ստեղծել։ Ավելին, ՀՀ ԱԳ նախարարությունում նման անվամբ վարչություն գոյություն չունի։

Խնդրում ենք անտեսել տարածվող հաղորդագրությունը և չբացել կցված հղումը»,- ասված է հայտարարության մեջ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով