Էդվարդ Ասրյանը Հունաստանի իր պաշտոնակցի հետ քննարկել է պաշտպանության բնագավառում Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ ձևաչափով համագործակցության հարցեր

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Հունաստանի Հանրապետությունում է՝ Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբի պետ, գեներալ Դիմիտրոս Խուպիսի հրավերով: Այդ մասին հայտնում են ՊՆ-ից:
 
Փետրվարի 27-ին տեղի է ունեցել գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի դիմավորման պաշտոնական արարողությունը՝ պատվոպահակայինների և նվագախմբի մասնակցությամբ: Հնչել են երկու երկրների պետական օրհներգերը: 
 
Գլխավոր շտաբների պետերի առանձնազրույցին հաջորդել է ընդլայնված կազմերով հանդիպումը: 
 
Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Հունաստան համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր: Բարձր գնահատելով համագործակցության ընթացքը՝ անդրադարձ է կատարվել նախորդիվ իրականացված աշխատանքներին, նախանշվել են առաջիկա անելիքները:
 
Կողմերը քննարկել են նաև պաշտպանության բնագավառում Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ ձևաչափով համագործակցությանը վերաբերող հարցեր:
 
Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով