Վարորդներին 9 բալի փոխարեն կտրվի 13-ը, բայց վթարածին խախտումները կբարձրացնեն տուգանային միավորները. Արմեն Խաչատրյան |news.am|

news.am: ԱԺ մշտական հանձնաժողովի այսօրվա՝ փետրվարի 27-ի նիստում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանն անդրադարձել է վարորդներին ամեն տարի տրամադրվող բալային միավորներին:

«Ինչպես գիտեք, տրանսպորտային միջոցների վարորդներին յուրաքանչյուր տարի տրամադրվում է 9 տուգանային միավոր, ու խախտումների քանակից ելնելով՝ միավորները պակասում են, ու եթե դրանք զրոյացվում են, ապա կասեցվում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը:

Նախագծով 9 տուգանային միավորի փոխարեն նախատեսվում է 13 միավոր, ու եթե մենք դարձնում ենք 13 միավոր, ապա որոշակի առումով նվազում է նաև խախտումների համար նախատեսված պատժի չափը, հետևաբար հավասարեցնելու համար որոշակի վթարածին խախտումների համար բարձրացնելու ենք տուգանային միավորները»,- մանրամասնել է պատգամավորը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով