Թրամփի վարչակազմը չեղարկելու է USAID-ի պայմանագրերի 90%-ը |mediamax.am|

mediamax.am: Թրամփի վարչակազմը տեղեկացրել է, որ չեղարկելու է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) արտաքին օգնության պայմանագրերի ավելի քան 90%-ը:

Այդ մասին ասվում է փաստաթղթերում, որոնք հասանելի են դարձել The Associated Press գործակալությունը:

Խոսքը ընդհանուր առմամբ $‌ 60 միլիարդի մասին է:

Փաստաթղթերում ասվում է, որ վարչակազմը նպատակ ունի «վերացնել նշանակալի վատնումը, որը տասնամյակներ տեւած ինստիտուցիոնալ անկման հետեւանք էր»:

Նշվում է, որ այսուհետ «ամերիկացի հարկատուների գումարներն օգտագործվելու են իմաստուն կերպով՝ ամերիկյան շահերն առաջ տանելու համար»:

 

 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով