ԱՄՆ պետքարտուղարն Ուկրաինային միջուկային զենք տրամադրելու մասին Զելենսկու կոչն անլուրջ է անվանել |news.am|

news.am: ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Breitbart News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն վայել «լուրջ առաջարկ» չէ Ռուսաստանի հետ խաղաղ բանակցությունների շրջանակում ՆԱՏՕ-ին անդամակցելու փոխարեն Ուկրաինայի համար միջուկային զենք խնդրելը։

«Դե, չեմ կարծում, թե նրանց կողմից որևէ մեկն այդ լուրջ առաջարկը կհամարի, և ես չեմ կարծում, որ նրանց միջուկային զենքով զինելը խնդրի լուծում է», -նշել է Ռուբիոն:  

«Ես չեմ լսել, որ նա (Զելենսկին) նման բան ասի, այնպես որ, եթե նա դա ասում է, ես չեմ կարծում, որ դա իրատեսական պահանջ է», – ասել է Ռուբիոն: -Մեզ ավելի քիչ միջուկային սպառազինություն ունեցող երկրներ են պետք, ոչ ավելին, և չեմ կարծում, որ դա նրանց խնդիրը կլուծի այնպես, ինչպես իրենք են տեսնում։ Կարծում եմ, որ նրան հիմնարար մարտահրավեր է սպասվում, և դա նորմալ է: Ինչպե՞ս կարող եք վերջ տալ հակամարտությանը, որը չի ավարտվում է և շարունակվելու է, և որն այս կամ այն պատճառով մեկ տարի, երկու կամ երեք տարի հետո հանկարծ նոր պատերազմի չի հանգեցնի: Սրանք հենց այն բաներն են, որոնք պետք է քննարկվեն ցանկացած բանակցություններում։ Բայց ես չեմ կարծում, որ միջուկային զենքն այդ հարցի պատասխանն է»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով