ՀՀ ՏԿԵ նախարարն ու ԱԶԲ-ի հայաստանյան գրասենյակի մշտական առաքելության տնօրենը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը

Հայաստանի Հարապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի մշտական առաքելության տնօրեն Դոն Լամբերտի գլխավորած պատվիրակությանը։

Ինչպես տեղեկանում ենք ՏԿԵ նախարարության արածած հաղորդագրությունից, Դավիթ Խուդաթյանը հանդիպման ընթացքում կարևորել ԱԶԲ-ի հետ բազմոլորտ համագործակցությունը, բանկի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը։

Քնարկվել է համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրին, Հյուսիս-հարավ ծրագրի Տրանշ 4-ի Սիսիան – Քաջարան հատվածի շինարարությանը։ 

Քննարկվել են նաև ջրային ոլորտին վերաբերող հարցեր։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով