Ոչ թե նոր ՇՄԱԳ-ի հարցը պետք է դրվի, այլ՝ կարո՞ղ է Լիդիանը այստեղ գործունեություն ծավալել, թե ոչ. Նազելի Վարդանյան

pastinfo.am: «Առաջին իսկ օրվանից ասված էր եւ «Էլարդ» -ն էլ է ասում, որ ելակետային տվյալները սխալ են, իրենք ոչ մի նորմալ տվյալ չեն ներկայացրել։ Սա նոր բան չէ»,-ասաց բնապահպան-իրավաբան Նազելի Վարդանյանը՝ անդրադառնալով Ամուլսարի հարցով վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցությանը։

Հիշեցնենք, որ պաշտոնական հաղորդագրության համաձայն, Ամուլսարի հարցով կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցությանը Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն ամփոփ ներկայացրել է ընդհանուր վիճակը և նշել, որ մի շարք ուղղություններով ներկայացված ելակետային տվյալները ճշգրիտ չեն եղել: Ըստ հաղորդագրության, հարցի առնչությամբ ծավալվել է մտքերի փոխանակություն, արծարծվել են Ամուլսարի ծրագրի՝ Շրջակա միջավայրի վրա ազդեցության նոր գնահատում (ՇՄԱԳ) իրականացնելու ընթացակարգերին վերաբերող հարցեր։
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ կառավարության աշխատակազմը «Էլարդ»-ի եզրակացությունը ուղարկել է Շրջակա միջավայրի նախարարություն՝ պարզելու արդյո՞ք եզրակացության մեջ կան տվյալներ, որոնք Հայաստանի օրենսդրության համաձայն Ամուլսարի հանքի շահագործման համար Շրջակա միջավայրի ազդեցության նոր գնահատում իրականացնելու անհրաժեշտություն են առաջացնում, իսկ Շրջակա միջավայրի նախարարությունից հայտնել էին, որ եզրակացությունը նախարարությունը մինչեւ սեպտեմբերի 4-ը կներկայացնի ՀՀ վարչապետի աշխատակազմ։

Նազելի Վարդանյանի խոսքով, ըստ ամենայնի այդ եզրակացության ուշացումը պայմանավորված է նրանով, որ Շրջակա միջավայրի նախարարությունը դիմել է ակադեմիական ինստիտուտներին եւ մեկ օր ժամանակ տվել նրանց. «Այդ ինստիտուտների մեծ մասն ասել է, որ մեկ օրում հնարավոր չէ ուսումնասիրություն անել եւ եզրակացության գալ։ Երեւի դրա հետ կապված է այս ուշացումը»։

Նազելի Վարդանյանի խոսքով, ըստ ամենայնի, կառավարությունում սխալ խորհրդատուներ կան, որոնք այսպես պտտեցնում են հարցը։ «ՀՀ օրենսդրությունը միանշանակ սահմանում է, որ իրենց գործունեությունն արգելված է՝ ՇՄԱԳ եւ փորձաքննության մասին օրենքի համաձայն, Բնապահպանական եւ ընդերքի տեսչական մարմնի որոշման համաձայն, որը ակտ է կազմել, վարչական վարույթ սկսել եւ արգելել է գործունեություն ծավալել /«Լիդիան Արմենիա»-ին .խմբ/։ Քրեական գործ է հարուցվել, այսինքն մի քանի հիմքեր կան եւ հիմա ոչ ոք չի կարող թույլ տալ, որ իրենք այստեղ գործունեություն ծավալեն»։

Շարունակությունը կարդացեք pastinfo.am-ում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով