armenpress.am: Սիրիայի դեմ Եվրամիության պատժամիջոցների մեղմացումը կվերաբերի տրանսպորտին, էներգետիկային և բանկային ոլորտին: Այս մասին հայտնել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը Բրյուսելում ԵՄ արտգործնախարարների նիստի մեկնարկից առաջ։
«Այսօր մենք անմիջապես կսկսենք չեղարկել Սիրիայի դեմ պատժամիջոցները. դա կվերաբերի տրանսպորտին, էներգետիկային և բանկային ոլորտին», – ասել է նա։