Ընդդիմադիր պատգամավոր Լիլիթ Գալստյանը հրաժարվել է մասնակցել Հայաստանի և Թուրքիայի խորհրդարանականների հանդիպմանը

Ավստրիայի մայրաքաղաքում հանդիպել են Հայաստանի և Թուրքիայի խորհրդարանականները: Տեղեկությունը երեկ երեկոյան հայտնել է հայաստանյան պատվիրակության ղեկավար Սարգիս Խանդանյանը:

Հանդիպմանը սակայն չի մասնակցել պատվիրակության ընդդիմադիր անդամ Լիլիթ Գալստյանը: «Ազատություն» ռադիոկայանին պատգամավորը հայտնել է, որ ինքն է հրաժարվել մասնակցությունից: 

«Չեմ կարող ասել, թե հանդիպման նախաձեռնությունն ումն է։ Ինձ տեղեկացրել են հանդիպման մասին և ես մերժել եմ։ Իմ տեսակետներն ընդհանրապես ագրեսոր, ցեղասպան երկու երկրների մասին՝ թե՛ Թուրքիայի, թե՛ Ադրբեջանի մասին, ես հայտնել եմ իմ պաշտոնական ելույթում՝ թե՛ երեկ, թե՛ այսօր և թե՛ առհասարակ՝ օգտագործելով ԵԱՀԿ բոլոր հնարավոր հարթակները», – ասել է ընդդիմադիր պատգամավորը։

Հիշեցնենք, որ հանդիպմանը քննարկվել են երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր: Երկկողմ կարևորվել է տարածաշրջանի ճանապարհների և այլ ենթակառուցվածքների շուտափույթ ապաշրջափակումը եւ տնտեսական հարաբերությունների զարգացումը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով