ՌԴ-ից հայտարարել են Ռուսաստանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների նոր հանդիպման մասին |tert.am|

tert.am: Առաջիկա երկու շաբաթվա ընթացքում նախատեսվում է ռուս-ամերիկյան հանդիպում համապատասխան գերատեսչությունների ղեկավարների մակարդակով, կողմերը կքննարկեն երկկողմ հարաբերությունները, այդ շփումը կնախորդի փոխարտգործնախարարների մակարդակով խորհրդակցություններին: Այս մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։

«Գոյություն ունի սկզբունքային պայմանավորվածություն՝ անցկացնել համապատասխան համապարփակ խորհրդակցություններ։  Պետք է տեղեկություններ ստանալ, թե այս մակարդակում ամերիկյան կողմից ով է հանդես գալու որպես մեր զրուցակից։ Մենք ամերիկացիներին հաստատել ենք մեր պատրաստակամությունը հնարավորինս արագ սկսելու այս աշխատանքը։

Այդ շփումը կնախորդի փոխարտգործնախարարների մակարդակով խորհրդակցություններին»,-հայտնել Է ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը

Նրա խոսքով՝ նման հանդիպում տեղի կունենա երրորդ երկրում, կոնկրետ տեղն այժմ համաձայնեցվում է։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով