Մեծ Բրիտանիան ՌԴ-ի կողմից խաղաղության ձգտում չի տեսնում․ ԱԳՆ ղեկավար |factor.am|

factor.am: Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին հայտարարել է, որ չի տեսնում, թե Ռուսաստանը խաղաղության է ձգտում Ուկրաինայի հետ: Այս մասին նա Reuters-ին ասել է Յոհաննեսբուրգում G20-ի արտգործնախարարների փակ հանդիպումից հետո, որտեղ ելույթ է ունեցել ՌԴ նախարար Սերգեյ Լավրովը։ «Մենք անգամ մոտ չենք բանակցային կարգավորմանը»,- ասել է նա՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք Բրիտանիան կաջակցի Ուկրաինայում խաղաղապահների տեղակայմանը ԱՄՆ-ի կողմից անվտանգության երաշխիքների բացակայության դեպքում:

«Ես պետք է ասեմ, որ երբ ես լսում եմ ռուսներին և այն, ինչ Լավրովը հենց նոր ասաց դահլիճում, չեմ տեսնում իրական ձգտում խաղաղության հասնելու համար»,- հավելել է Լամմին։

Նրա խոսքով՝ այժմ կրիտիկական պահ է, եվրոպական երկրները պետք է մեծացնեն պաշտպանության համար ծախսերը։ Նա նաև հաստատել է պաշտպանական ծախսերը ՀՆԱ-ի 2,5%-ին հասցնելու և Ուկրաինային աջակցությունը շարունակելու նպատակը։

«Մենք հավատարիմ ենք Ուկրաինային տարեկան 3 միլիարդ ֆունտ սթերլինգ տրամադրել այնքան ժամանակ, քանի դեռ պատերազմը շարունակվում է»,- ասել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով