Հունգարիան արգելափակել է Ուկրաինայի համար ԵՄ-ի ռազմական օգնության փաթեթը |azatutyun.am|

azatutyun.am: Հունգարիան արգելափակել է Ուկրաինայի համար Եվրամիության (ԵՄ) ռազմական օգնության նոր փաթեթը։ Ավելի վաղ ԵՄ արտաքին կապերի ծառայությունն առաջարկել էր լրացուցիչ ռազմական օգնություն տրամադրել Ուկրաինային մոտ 6 միլիարդ եվրոյի չափով:

Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն X-ում գրել է, որ իր երկիրը Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու Կայա Կալլասի նախաձեռնությունը համարում է բանակցություններում Կիևի դիրքերի ամրապնդմանն ուղղված քայլ, այլ ոչ թե խաղաղությանը հասնելուն։

Հունգարիան չի աջակցի «եվրոպացի հարկատուների գումարները պատերազմի երկարացման վրա ծախսելուն», հայտարարել է Սիյարտոն, նշելով նաև Ռուսաստանի դեմ գործող պատժամիջոցների երկարաձգման որոշումը հետաձգելու ցանկության մասին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով