«Էլարդի» հետ տեսակապի ժամանակ տեղի ունեցածը չի մտահոգել Տիգրան Ավինյանին. Նա խոսեց հնարավոր պարտադրանքի մասին |news.am|

news.am: Այն, ինչ տեղի ունեցավ «Էլարդի» ներկայացուցիչների հետ տեսակապի ժամանակ, արդեն իսկ գրված էր «Էլարդի» եզրակացության մեջ: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 4-ին, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Ամուլսարի հանքի շահագործման հեռանկարին, նշեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ հավելելով, որ տեսակապի ընթացքում տեղի ունեցածն իրեն չի մտահոգել:

Հարցին, թե այդ տեսակապից հետո Քննչական կոմիտեի կողմից տրված դրական եզրակացությունն ի՞նչ հարցեր առաջացրեց, ինչ են մտածում իշխանությունները, Ավինյանն արձագանքեց, որ դա իրավական գնահատական տալու խնդիր է. «Չեմ կարծում, որ ես կարող եմ իրավական գնահատական տալ»:

Նա անդրադարձավ նաեւ հարցին, թե արդյոք կա՞ պարտադրանք, որ Հայաստանը պետք է անպայման Ամուլսարի հանքը շահագործի. փոխվարչապետը նշեց. «Միակ պարտադրանքն այն է, որ մեր պետությունը պետք է լինի իրավական պետություն եւ օրենքի երկիր: Անձամբ ես ունեմ մեկ շահագրգռվածություն, դա պետական շահի պաշտպանությունն է եւ պահպանումը: Որեւէ այլ շահագրգռվածություն չունեմ եւ չեմ կարող ունենալ»:
Նա չպատասխանեց հարցին, թե արդյոք կո՞ղմ է, որ հանքը շահագործվի, թե ոչ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով