Իսպանիայի վարչապետը հաջորդ շաբաթ կմեկնի Կիև |azatutyun.am|

azatutyun.am: Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը երկուշաբթի պատրաստվում է մեկնել Ուկրաինա՝ նախագահ Վլադիմիր Զելենսկուն աջակցելու համար։ Այս մասին Իսպանիայի վարչապետը գրել է X-ի իր էջում։

Սանչեսն օրերս Ֆրանսիայում մասնակցել էր Ուկրաինայի հարցով Եվրամիության առաջնորդների առաջին հանդիպմանը։

«Խոսել Ուկրաինայի խաղաղության մասին, նշանակում է խոսել եվրոպական անվտանգության մասին։ Ուկրաինայում խաղաղությունը և եվրոպական անվտանգությունը նույն մետաղադրամի երկու կողմերն են», – Փարիզում հայտարարել է Իսպանիայի վարչապետը։

Նա նաև վերահաստատել է Իսպանիայի աջակցությունն Ուկրաինային, քանի դեռ պատերազմը շարունակվում է։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով