factor.am: 44-օրյա պատերազմից 4,5 տարի անց 82 աճյուն դեռևս հողին չի հանձնվել։ Այս մասին Factor.am-ին հայտնել է Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։
«Ագրեսիայի հետևանքով զոհված 82 զինծառայողների հարազատները հրաժարվում են հուղարկավորել դատագենետիկական փորձաքննությունների արդյունքում նույնականացված մարմինները։ 2024 թվականի դեկտեմբերից մինչև այս տարվա փետրվարի 16-ն իրականացված աշխատանքների արդյունքում 6 զինծառայողների հարազատներ ընդունել են զոհվելու փաստը և կատարել հուղարկավորում»,- փոխանցեց Քննչական կոմիտեի մամուլի քարտուղարը։
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը անցած շաբաթ հայտնեց, որ չեն հուղարկավորվել արտերկրում նույնականացված այն աճյունները, որոնց նույնականացման արդյունքների հետ ծնողները համաձայն չեն եղել։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում