Թուրքիան իդեալական վայր է ՌԴ-ի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների համար․ Էրդողան |azatutyun.am|

azatutyun.am: Թուրքիան իդեալական հարթակ է ուկրաինական ճգնաժամի խաղաղ կարգավորման շուրջ Կիևի, Մոսկվայի և Վաշինգտոնի ներկայացուցիչների մասնակցությամբ հնարավոր բանակցությունների համար, նախօրեին Անկարայում, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ համատեղ ասուլիսի ժամանակ, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։

Էրդողանն ընդգծել է, որ Թուրքիան պատրաստ է համակողմանի օգնություն ցուցաբերել՝ բանակցային գործընթացը կայուն խաղաղության հասցնելու հարցում։

Զելենսկին փետրվարի 17-ի ուշ երեկոյան է ժամանել Անկարա, հաջորդ օրը հանդիպել է Էրդողանի հետ, ինչպես նաև մասնակցել Անկարայում Ուկրաինայի նոր դեսպանատան բացման արարողությանը։

Հիշեցնենք, որ ուկրաինական կարգավորման վերաբերյալ ռուս-ամերիկյան բանակցությունների մեկնարկը տրվել է երեկ՝ փետրվարի 18-ին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիադում. դրանք տևել են 4,5 ժամ անց ավարտվել են:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին էլ հայտարարել էր, որ Կիևը չի տեղեկացվել Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև առաջիկա բանակցությունների մասին` պնդելով, որ Ուկրաինան չի ճանաչի առանց իր մասնակցության կնքված համաձայնությունները։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով