Անկարայում հանդիպել են Էրդողանն ու Զելենսկին |azatutyun.am|

azatutyun.am: Անկարայում հանդիպել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ու Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Փակ հանդիպման օրակարգում եղել են երկու երկրների միջև համագործակցության ամրապնդման քայլերը։

Թուրքիա կատարած պաշտոնական այցի ընթացքում Ուկրաինայի նախագահը մասնակցել է Անկարայում Ուկրաինայի նոր դեսպանատան բացման արարողությանը, հայտնում է Anadolu գործակալությունը։

Վլադիմիր Զելենսկին ասել է, որ Թայիփ Էրդողանի հետ կքննարկի ռուսական գերությունից ուկրաինացիների վերադարձի, պարենային անվտանգության և Ուկրաինայի անվտանգության երաշխիքների հարցը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով