Էմանյուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Դոնալդ Թրամփի հետ |azatutyun.am|

azatutyun.am: Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ նախքան Ուկրաինայում պատերազմի դադարեցման հարցով Փարիզում եվրոպացի առաջնորդների մասնակցությամբ արտահերթ գագաթնաժողովի մեկնարկը, այս մասին հայտնել է Ելիսեյան պալատը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ զրույցը տևել է 20 րոպե, Ֆրանսիայի նախագահականն այլ մանրամասներ չի հայտնում։ Սպիտակ տունը դեռևս չի հաղորդել երկու առաջնորդների զրույցի մասին։

Նախագահ Մակրոնի նախաձեռնությամբ այսօր Փարիզում արտահերթ նիստ է գումարվել, որի քննարկման թեման Ուկրաինայում ստեղծված իրավիճակն է։ Հանդիպմանը մասնակցում են Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Լեհաստանի, Իտալիայի, Իսպանիայի և Դանիայի ղեկավարները, ինչպես նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով