Դադարեցվել է Ապարանի և Տաշիրի ձերբակալվածների պահման վայրերի գործունեությունը

Ապարանի և Տաշիրի ձերբակալվածների պահման վայրերի գործունեությունը փետրվարի 17-ից դադարեցվել է: Այս մասին հայտնում են Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունից, նշելով, որ այս պահի դրությամբ ձերբակալվածների պահման 33 վայրերից 11-ի գործունեությունն արդեն դադարեցվել է, գործում է 22 ՁՊՎ։

Փոփոխության համար հիմք է ընդունվել 2022-2023 թթ․ տվյալների ուսումնասիրությունը․ օպտիմալացվել են այն ՁՊՎ-ները, որոնց դեպքում առկա էին անմխիթար վիճակ և ոչ բարվոք պայմաններ, հաշվի են առնվել նաև ՁՊՎ-ների ծանրաբեռնվածությունը և հարակից վայրերում այլ ՁՊՎ-ների առկայությունը։ 

ՆԳՆ ոստիկանության բարեփոխումների ռազմավարությամբ նախատեսված էր 30 տոկոսով օպտիմալացնել ձերբակալվածների պահման վայրերը։ Նպատակն առավել բարվոք, ճիշտ կահավորված, միջազգային չափանիշներին համապատասխան ձերբակալվածների պահման վայրեր ունենալն է և խնայված գումարով համակարգի բարելավումը։

ՆԳՆ ոստիկանության բարեփոխումների շրջանակում շարունակվում են մոնիթորինգային աշխատանքները՝ ճշտելու հիմնական խնդիրներն ու նախանշելու լուծումներ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով