Մարտունու Սուրբ Աստվածածին եկեղեցում պայթյուն է տեղի ունեցել. մեկ անձ հոսպիտալացվել է |1lurer.am|

1lurer.am: Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Մարտունի քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցում պայթյուն է տեղի ունեցել:

ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը 1lurer.am-ին հայտնեց, որ ՆԳՆ փրկարար ծառայության Մարտունու հրշեջ փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ մեկնել է դեպքի վայր, պարզել է որ եկեղեցու հարակից շինությունում պայթյուն է եղել, վնասվել է դուռ ու պատուհան: Մինչև հրշեջների՝ դեպքերի վայր հասնելը մեկ անձ հոսպիտալացվել է: Հրշեջները սահմանազատել են տարածքը և շինությունը հոսանքազրկել են:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով