Սուրեն Պապիկյանը հանդիպել է Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարար Վասիլիս Պալմասի հետ

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 15-ին հանդիպել է Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարար Վասիլիս Պալմասի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։

Զրուցակիցները քննարկել են պաշտպանության բնագավառում բոլոր ուղղություններով գործակցության ընթացքը և գոհունակություն հայտնել համագործակցության ներկա մակարդակի վերաբերյալ։

Հանդիպման ժամանակ ամփոփվել են Հայաստան-Կիպրոս համագործակցության շրջանակում կատարված աշխատանքները և 2024 թվականի սեպտեմբերին Վասիլիս Պալմասի՝ ՀՀ կատարած այցի ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը։

Սուրեն Պապիկյանը և Վասիլիս Պալմասն անդրադարձել են նաև Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ ձևաչափով համագործակցությանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով