Սաուդյան Արաբիան համաձայնել է իր տարածքում անցկացնել Թրամփ-Պուտին գագաթնաժողովը |armenpress.am|

armenpress.am: Սաուդյան Արաբիայի արտգործնախարարությունը հայտարարել է, որ համաձայն է իր տարածքում անցկացնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև հանդիպումը։

«Թագավորությունը ողջունում է Սաուդյան Արաբիայում գագաթնաժողովի անցկացումը և հաստատում է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ամուր խաղաղության հասնելու իր մշտական ջանքերը»,- նշված է երկրի ԱԳ նախարարության հայտարարության մեջ։

Սաուդյան Արաբիայի ԱԳՆ-ն նաև դրական է գնահատել Թրամփի և Պուտինի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցը՝ ընդգծելով, որ երկխոսությունը կարող է նպաստել խաղաղության գործընթացին։

Փետրվարի 12-ին լրագրողների հետ զրույցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ իր հանդիպումը կարող է տեղի ունենալ Սաուդյան Արաբիայում: 

Լուսանկարում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մամուլի ասուլիսը 2018 թվականի հուլիսի 16-ին Ֆինլանդիայում՝ իրենց գագաթնաժողովից հետո/Քրիս Մաքգրաթ / Getty Images

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով