Հռոմի պապը հոսպիտալացվել է |tert.am|

tert.am: Հռոմի պապ Ֆրանցիսկոսը տեղափոխվել է հիվանդանոց բրոնխիտի բուժման համար: Վատիկանի հայտարարության մեջ նշվում է, որ պոնտիֆիկոսը Հռոմում բուժզննում կանցնի ու կշարունակի բուժումը: Այս մասին գրում է Sky News-ը:

88-ամյա հովվապետի մոտ բրոնխիտ էր ախտորոշվել նախորդ շաբաթ, սակայն նրա շարունակել էր հավատացյալների հետ հանդիւպումներն ու մյուս գործերը:

Այս շաբաթ Վատիկանում ելույթի ժամանակ Հռոմի պապ Ֆրանցիսկոսն օգնականին խնդրել էր կարդալ իր պատրաստած խոսքը:

«Ես, իմ բրոնխիտով, դեռ չեմ կարող կարդալ: Հուսով եմ, որ հաջորդ անգամ կկարողանամ»,- ասել էր նա։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով